Հանգուցյալ Յուլյա Նաչալովայի նախկին սիրեցյալն ամուսնացել է

Հոկեիստ Ալեքսանդր Ֆրոլովի հայրը «НТВ»-ով հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման եթերում պատմել է, որ որդին ամուսնացել է։
Ալեքսանդր Ֆրոլով ավագի խոսքով՝ մարզիկն սիրելիի հետ ամուսնացել է ԱՄՆ-ում, առայժմ չի ծրագրում հայրիկին թոռ պարգեւել։
«Բոլորս սպասում ենք։ Խնդրում ենք նրան»,- նշել է նա։
Ալեքսանդր Ֆրոլովը Յուլյա Նաչալովայի հետ հանդիպել է 2011-2016թթ․։ Յուլյա Նաչալովան 39 տարեկան հասակում մահացել է 2019թ․-ի մարտի 16-ին սիրտ-թոքային անբավարարության պատճառով, որը զարգացել է փտախտի և արյան վարակի ֆոնին։
2019թ․-ի հոկտեմբերին աստղին ընտանիքի հետ դատական վեճերի ավարտից հետո Ֆրոլովը դարձել է աստղի էլիտար բնակարանների մի մասը սեփականատերը։