«Հարի Փոթերի» աստղը նշաանդրվե՞լ է․ ո՞վ է նրա ընտրյալը

2019 թվականի աշնանը Էմմա Ուոթսոնին Լոնդոնի սրճարաններից մեկում նկատել են անծանոթի հետ։ Շատերը դա ընկերական հանդիպում կհամարեին, եթե երիտասարդները չհամբուրվեին սրճարանի մուտքի մոտ։ Այդ ժամանակ չէր հաջողվել գաղտնազերծել տղային, իսկ պատմությունն այլևս չզարգացավ. նրան այլևս չեն նկատել Ուոթսոնի հետ, բայց պարզվում է՝ զույգի հարաբերությունները չեն դադարել։
2019 թվականի գարնանը լրատվամիջոցներին հայտնի է դարձել անծանոթի անունը՝ Լեո Ռոբինթոն, նա գործարար է, իսկ նախկինում աշխատել է լոսանջելեսյան ընկերությունում, որը զբաղվում է կանաբիսի արտադրությամբ։

Էմման և Լեոն արել են հնարավոր ամեն ինչ՝ հարաբերությունների գաղտնիությունը պահպանելու համար։ Երբ նրանց լուսանկարել են համբուրվելիս, Լեոն ջնջել է իր էջերը սոցիալական ցանցերում՝ փորձելով սահմանափակել իր ու ընկերուհու նկատմամբ ուշադրությունը։ Այս մասին հայտնել են ինսայդերները։
Սակայն այժմ Daily Mail-ի աղբյուրների հաղորդմամբ՝ զույգի հարաբերությունները նոր մակարդակի են հասել. նրանք նշանադրված են, ինչի մասին լրագրողներին «պատմել» է 30-ամյա արտիստի մատենամտի մատանին, որը պապարացիները նկատել են Լեոյի և Էմմայի՝ Մեքսիկա կատարած ճամփորդությունից հետո։ «Հարի Փոթերի» աստղը չի մեկնաբանել նորությունը, սակայն դա դժվար թե տեղի ունենա ապագայում՝ հաշվի առնելով նրա փակ բնավորությունը։