Ինչպիսի՞ն կարող են լինել COVID-19-ի թողած հետևանքները լսողության և տեսողության վրա

COVID-19-ից հետո մարդը կարող է բախվել լսողության և տեսողության խանգարման հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովին:
«Հենց վիրուսը գտնի մարմնի ամենաթույլ կետը, այնտեղ կհարվածի՝ լինի դա թոքեր, ուղեղ, թե երիկամներ. դա կախված է ոչ միայն վիրուսից, այլև յուրաքանչյուր անձից, թե մարդը ինչ հիվանդություն է ունեցել նախկինում և ինչպես է իրեն զգում այս պահին: Արդեն գիտենք, որ կարող է խլություն առաջանալ կամ լսողության խանգարում», – ասաց նա:
Ըստ բժշկի, մարդը կարող է սկսել լսել կեղծ ձայներ կամ ունենալ լսողության կորուստ: Կարող եք նաև բախվել հոտի և համի կորստի, տեսողության վատթարացմանը:

«Քանի որ աչքը ուղեղի մի մասն է, մեր հիվանդների շրջանում տեսնում ենք, որ ուղեղում հայտնվում են դոնդողանման կազմավորումներ, որոնք առաջանում են վնասված անոթներից արյան ներծծման պատճառով: Չեմ բացառում, որ այդպիսի ֆոկուսը կարող էր ձևավորվել նյարդի վրա և վնասել տեսողական նյարդը»,-ասաց Ժեմչուգովը:
Նա նշեց, որ բարդություններն, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն այնտեղ, որտեղ հիվանդն արդեն վնասվածք ունեցել է կամ վնասել է մոտակա անոթները: