Ջենիֆեր Լոուրենսը վիրավորվել «Մի՛ նայիր վեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը վիրավորվել է ուրբաթ՝ փետրվարի 5-ին, Ադամ Մակքեյի «Մի՛ նայիր վեր» ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանումների ժամանակ:
Այս մասին հայտնում է TMZ-ն:
Դեպքը տեղի է ունեցել Բոստոնում: Լոուրենսը նկարահանվել է դերասան Թիմոթի Շալամեի հետ տեսարանում: Դերասանուհին գտնվել է ռեստորանում, երբ պետք է տեղի ունենար  պատուհանի վերահսկվող պայթյունը:

Պայթյունը չի ընթացել նախատեսվածի պես: Արդյունքում, ապակու բեկորը տրել է Լորենսի կոպը, և արյունահոսություն է սկսվել:
Դեպքի պատճառով ֆիլմի նկարահանումները պետք է դադարեցվեն: