Էմմա Ուոթսոնը նշանադրության լուրերի առիթ է տվել

2019թ.-ի աշնանը Էմմա Ուոթսոնին Լոնդոնի սրճարաններից մեկում նկատել են անծանոթի հետ։ Շատերը դա ընկերական հանդիպում կհամարեին, եթե երիտասարդները չհամբուրվեին սրճարանի մուտքի մոտ։ Այդ ժամանակ չէր հաջողվել գաղտնազերծել տղային, իսկ պատմությունը դրանից հետո ընթացք չստացավ. նրան այլևս չեն նկատել Ուոթսնի հետ, բայց պարզվում է՝ զույգի հարաբերությունները չեն դադարել։ 2019թ.-ի գարնանը լրատվամիջոցները գաղտնազերծել են անծանոթի անունը՝ Լեո Ռոբինթոն, նա գործարար է, իսկ նախկինում աշխատել է լոսանջելեսյան ընկերությունում, որը զբաղվում է կանաբիսի արտադրությամբ։

Էմման և Լեոն արել են հնարավոր ամեն ինչ՝ հարաբերությունների գաղտնիությունը պահպանելու համար։ Երբ նրանց լուսանկարել են համբուրվելիս, Լեոն ջնջել է հաշիվները սոցիալական ցանցերում՝ փորձելով սահմանափակել իր ու ընկերուհու նկատմամբ ուշադրությունը, հայտնել են ինսայդերները։ Սակայն այժմ Daily Mail-ի աղբյուրների հաղորդմամբ՝ զույգի հարաբերությունները նոր մակարդակ են հասել. նրանք նշանադրված են, ինչի մասին լրագրողներին «պատմել» է 30-ամյա արտիստի մատենամտի մատանին, որը պապարացիները նկատել են Լեոյի և Էմմայի՝ Մեքսիկա կատարած ճամփորդությունից հետո։ «Հարրի Փոթերի» աստղը չի մեկնաբանել նորությունը, սակայն դա դժվար թե տեղի ունենա ապագայում՝ հաշվի առնելով նրա փակ բնավորությունը։

Ուոթսոնը նախկինում հանդիպել է «Medallia» ընկերության ավագ մենեջեր Ուիլ Մաք Նայթի, դերասան Քորդոն Օվերսթրիթի, «Uber»-ի լատինոամերիկյան տարբերակի հիմնադիր Բրենդան Ուոլասի հետ։ 2019թ․-ի մայիսին Էմմային նկատել են Ալիշա Քիզի կրտսեր եղբոր՝ Քոուլ Քուքի հետ, իսկ օգոստոսին՝ Դոմինիկ անունով տղայի հետ։