Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն ներկայացրել է գերմանական Adidas ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված Ivy Park սպորտային հագուստի հավաքածուից մի քանի նմուշ, գրում է Daily Mail-ը։
Նախօրեին երգչուհին, ամբողջական հավաքածուն ներկայացնելուց օրեր առաջ, իր ինստագրամյան էջում տեղադրել է սև սպորտային զգեստով և նույներանգ կարճ վերնազգեստով լուսանկար։
39-ամյա Բեյոնսեն իր տեսքն ամբողջացրել է սև ակնոցով, բարձրակրունկներով և ոսկեգույն ականջօղերով։
Անցյալ շաբաթ երգչուհին ներկայացրել էր Ivy Park հավաքածուի համար նկարահանված տեսանյութը, որտեղ հանդես է եկել նաև սուպերմոդել Հեյլի Բիբերը։
Նշենք, որ երգչուհին և Adidas ընկությունը համագործակցում են երրորդ անգամ․ Ivy Park հավաքածուն հասանելի կլինի փետրվարի 19-ից։