Բեյոնսեն ներկայացրել է Adidas-ի հետ համագործակցության ոճային արդյունքը (լուսանկարներ, տեսանյութ)

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն ներկայացրել է գերմանական Adidas ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված Ivy Park սպորտային հագուստի հավաքածուից մի քանի նմուշ, գրում է Daily Mail-ը։

Նախօրեին երգչուհին, ամբողջական հավաքածուն ներկայացնելուց օրեր առաջ, իր ինստագրամյան էջում տեղադրել է սև սպորտային զգեստով և նույներանգ կարճ վերնազգեստով լուսանկար։

39-ամյա Բեյոնսեն իր տեսքն ամբողջացրել է սև ակնոցով, բարձրակրունկներով և ոսկեգույն ականջօղերով։

Անցյալ շաբաթ երգչուհին ներկայացրել էր Ivy Park հավաքածուի համար նկարահանված տեսանյութը, որտեղ հանդես է եկել նաև սուպերմոդել Հեյլի Բիբերը։

Նշենք, որ երգչուհին և Adidas ընկությունը համագործակցում են երրորդ անգամ․ Ivy Park հավաքածուն հասանելի կլինի փետրվարի 19-ից։