«Դժվար է օրական 7 անգամ սնվել նրա քաշին հասնելու համար». Քրիս Հեմսվորթի նմանակը դժգոհել է

Ամերիկյան հայտնի դերասան Քրիս Հեմսվորթի նմանակ Բոբբի Հոլանդ Հանթոնը հայտարարել է, որ ինքն արդեն հոգնել է օրական 7 անգամ սնվելուց, որպեսզի կարողանա ձեռք բերել այն կազմվածքը, որը դերասանն ունի քաշի ավելացման պատճառով: Այս մասին գրում է CNN-ը:

Հանթոնը, որն այս պահին Հեմսվորթի հետ Ավստրալիայում է «Տոր. սեր և որոտ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, խոստովանել է՝ «այս Տորը չափերով ամենամեծն է, որ երբևէ գոյություն է ունեցել»:

Ավստրալական Fitzy & Wippa ռադիոհադորդման ժամանակ դերասանի նմանակը նշել է՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ իրենք սնվում են, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում, քանի որ ավելորդ քաշով տեղաշարժվելն իրականում այնքան էլ հեշտ չէ:

«Չնայած այս անասելի դիետային՝ միևնույնն է Քրիսին դարձյալ հաջողվում է պահպանել իր ատլետիկ կազմվածքը: Հապա մի նրան նայեք, նա կարծես լեռ-մարդ լինի»,- ասել է նա:

Նշենք՝ Քրիս Հեմսվորթը սկսել է ակտիվ տեմպերով քաշ հավաքել Marvel կինոստուդիայի կողմից նկարահանվող «Տոր. սեր և որոտ» ֆիլմում գլխավոր հերոսին՝ Տորին մարմնավորելու համար: