Վենսան Կասելն ու կինը դարձել են ֆրանսիական The Kooples բրենդի գովազդային դեմքը (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը և նրա կինը՝ մոդել Թինա Կունակին, դարձել են ֆրանսիական The Kooples հագուստի և աքսեսուարների բրենդի գարնանային-ամառային հավաքածուի գովազդային դեմքը, գրում է Harpers Baazar-ը։

54-ամյա Կասելը և 23-ամյա Կունակին մասնակցել են Tina for Vincent հավաքածուի դիզայնի ստեղծմանը, որը վաճառքի կհանվի մարտի կեսերին:

Կունակիի նախագծմամբ է ստեղծվել նաև իր անունը կրող Tina սև կաշվից պայուսակը, որը կարելի է ձեռք բերել փետրվարի 22-ից։