53-ամյա Ֆիլիպ Կիրկորովի լուսանկար է հրապարակել, որում ամբողջությամբ սպիտակ մազերով է

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որում ամբողջության սպիտակած մազերով է ու զարմացրել է իր երկրպագուներին։
53-ամյա երգիչը սև հուդի է կրում, որը զարդարված է քարերով։ Լուսանկարում երեւում է, որ սպիտակ մազերը երկարել են։
«Նոր ես»,- հրապարակման մեկնաբանություններում, որն ավելի քան 100 հազար լայք է հավաքել, գրել է Կիրկորովը։

Երկրպագուները գնահատել են երաժիշտի արտաքինը:
«Մենք քեզ հետ առհասարակ չենք ծերացել», «միշտ համակրելի», «Նախ, սա գեղեցիկ է», «շատ է սազում, դուք համակրելի եք, ձեզ սազում է բնական ու երջանիկ լինել», «Ֆիլիպ, հիանալի տեսք ունեք, նոր մակարդակ եք դուրս գալիս»,- գրել են նրանք։