Մայլի Սայրուս. «Մի փորձեք պայքարել էվոլյուցիայի դեմ, որովհետև դուք երբեք չեք հաղթի»

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթն ամուսնալուծվել են և լրատվամիջոցներում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Սայրուսը համբուրվում է մեկ այլ աղջկա հետ:

Նախկին հարցազրույցներում Մայլին բազմիցս նշել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին:
Լիամի հետ բաժանումից հետո առաջին անգամ Սայրուսը իր ինստագրամյան էջում կիսվել է գեղեցիկ լուսանկարով, որին կից մեծ գրառում է կատարել: Երկրպագուների կարծիքով՝ Մայլին իր այս գրառմամբ հաստատում է, որ բիսեքսուալ է և պահանջում է ընդունել իր այդ որոշումը:

«Մի փորձեք պայքարել էվոլյուցիայի դեմ, որովհետև դուք երբեք չեք հաղթի: Իմ ոտքերի տակ գտնվող լեռն առաջ գտնվում էր օվկիանոսի հատակին. փոփոխություններն անխուսափելի են:
Ալպերը մեկ օրում չեն ստեղծվել: Այս ողջ գեղեցկությունը ստեղծվել է միլիոնավոր տարիների ընթացքում:
Հայրիկս միշտ պնդում էր, որ բնությունը երբեք չի շտապում, բայց հասնում է ժամանակին: Այն լցնում է իմ սիրտը խաղաղությամբ և հույսով: Ես գիտեմ, որ դա ճիշտ է: Ինձ սովորեցրել են հարգել մոլորակն ու դրա փոփոխությունները, և ես նույնկերպ վարվում եմ ինքս ինձ հետ»,- կիսվել է իր մտքերով Սայրուսը: