Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի Ինստագրամի վերջին հրապարակումները (լուսանկարներ)

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր միկրոբլոգում, որոնցում գեղեցկուհին ներկայանում է հայտնի նորաձևության տների յուրօրինակ և հետաքրքիր նմուշներով։

Ռուբինան համագործակցում է  աշխարհահռչակ ապրանքանիշների և հանրահայտ նորաձևության ամսագրերի հետ, Victoria’s Secret-ի ցուցադրություններում հանդես եկող առաջին հայ մոդելն է: Հանրահայտ Lions Agency-ի հետ Ռուբինան երկարաժամկետ պայմանագիր ունի, սակայն նա չի պատրաստվում հրաժարվել նկարչությունից, որով զբաղվել է շատ երկար տարիներ:

Հիշեցնենք` Ռուբինա Խանզադյանը հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռն է։ Նա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա։ Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին Ռուբինան հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշ, որն առաջ է մղում Իսպանիայում ու ԱՄՆ–ում։