Ծնվել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Եվգենիայի առաջնեկը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Եվգենիան առաջին անգամ մայր է դարձել, հայտնում է Daily Mail-ը՝  հղում  տալով արքայադստեր ինստագրամյան էջին:

Երեկ արքադուստրն իր ինստագրայամ էջում լուսանկար է հրապարակել և հայտնել փոքրիկի ծննդյան մասին, այն բանից հետո, երբ արքայադուստրն ու ամուսինը՝  Ջեք Բրուքսբանկը, դրա մասին տեղեկացրել են թագուհուն` Էլիզաբեթ Երկրոդին և նրա ամուսնուն`արքայազն Ֆիլիպին, Յորքի դուքս արքայազն Էնդրյուին, Յորքի դքսուհի Սարային, տեր և տիկին Բրուքսբանկներին:  Բուկինգհեմյան պալատը ևս հայտարարություն է տարածել տեղեկացնելով փոքրիկի ծննդյան մասին:

Փոքրիկը ծնվել է Փորթլանդի հիվանդանոցում: Նորածին տղան գահաժառանգների շարքում 11-րդն է, ինչպես նաև թագուհու 9-րդ ծոռն ու արքայազն Էնդրյուի և Յորքի դքսուհի Սարայի առաջին թոռը:

Ավելի վաղ արքայադուստը նրակ էր հրապարակել և կից գրել. «Ջեքը և  ես շատ ոգևորված ենք 2021 թվականի սկիզբով… »: