Մեր օրերում ձեռքի ժամացույց կրում են գրեթե բոլորը․ այն վերածվել է անփոխարինելի աքսեսուարի: Հայտնի աստղերն իրենց սիրելի ապրանքանիշի ժամացույցները ձեռք բերելու համար չեն վարանում հազարավոր և միլիոնավոր դոլարներ ծախսել։
Ստորև Mirror-ը ներկայացնում է հայտնի մարդկանց ամենաթանկարժեք ժամացույցները.
Ամիր Խան
Օրերս բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը որդու՝ Մուհամեդի 1-ամյակի առիթով վերջինիս 41 000 դոլար արժողությամբ Rolex ձեռքի ժամացույց է գնել։
Բռնցքամարտիկը, որը հատնի է թանկարժեք ժամացույցների հանդեպ սիրով, անցյալ տարի իր համար գնել էր ավելի քան 137 000 դոլար արժողությամբ Richard Mille RM 032 ժամացույց։
Կրիշտիանու Ռոնալդու
36-ամյա ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքի ժամացույցների հավաքածուի ամենաթանկարժեք նմուշը 1,3 միլիոն դոլար արժողությամբ Franck Muller շողշողացող ժամացույցն է։ Այն զարդարված է ադամանդներով։
Ռիհաննա
Հանրահայտ երգչուհի Ռիհաննան իր Take A Bow տեսահոլովակում կրում է 18 կարատանոց ոսկուց և ավելի քան 30 000 դոլար արժողությամբ Piaget ժամացույց։ 32-ամյա երգչուհին երբեմն կրում է նաև Rolex President Day Date 36 ժամացույցը, որն արժե 12 հազար դոլար։
Բեյոնսե և Jay-Z
Հայտնի երգչուհի Բեյոնսեն ամուսնուն՝ ռեփ կատարող Jay-Z -ին իրենց ամուսնության կապակցությամբ նվիրել է 4.8 մլն դոլար արժողությամբ Hublot ապրանքանիշի Big Bang հավաքածուից ժամացույց, որը զարդարված է 1300 ադամանդներով։
Jay-Z-ին նաև նկատել են Patek Philippe ապրանքանիշի 2.2 մլն դոլար արժողությամբ ժամացույցով։
Քեյթ Միդլթոն
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հայտնի է իր դասական և կանացի ոճով: 39-ամյա Միդլթոնին հազվադեպ կարելի է տեսնել առանց իր՝ գրեթե 7 հազար դոլար արժողությամբ Cartier Ballon Bleu ժամացույցի։ Ասում են՝ այն արքայազն Ուիլյամն է նվիրել կնոջը։ Արքայաուստր Դիանան նույնպես Cartier ապրանքանիշի երկրպագու էր։
Դենիել Քրեյգ
Ինչպես իր կերպած հերսներից մեկը՝ Ջեյմս Բոնդը, 52-ամյա Դենիել Քրեյգը նույնպես սիրում է շքեղ ժամացույցներ: Նա հաճախ կրում է գրեթե իր՝ 10 000 դոլար արժողությամբ Omega Seamaster 300, 8000 դոլար արժողությամբ Rolex Milgauss և 31 000 դոլար արժողությամբ Rolex Submariner ժամացույցները։