Անդրեյ Կոնչալովսկիի ֆիլմը հայտնվել Է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում

Անդրեյ Կոնչալովսկիի «Թանկագին ընկերնե՛ր» կինոնկարը հայտնվել Է հեղինակավոր «Օսկար» մրցանակի հավակնորդների կարճ ցանկում: Այդ մասին ասվում Է կինոակադեմիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ընտրվելու հայտ է ներկայացրել 93 երկիր:

Կարճ ցանկում հայտնվել են 15-ը, այդ թվում՝ դանիական «Եվս մեկական», ֆրանսիական «Դու և ես» և գվատեմալական «Լա Յորոնա» կինոնկարները, ինչպես նաև աշխատանքներ Բոսնիա և Հերցեգովինայից, Հոնկոնգից, Իրանից, Կոտ-դ՛Իվուարից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռումինիայից և Թունիսից:

«Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմը հիմնված Է իրական իրադարձությունների վրա և պատմում Է 1962 թվականին Նովոչերկասկում աշխատողներին գնդակահարելու մասին:

Կինոնկարն արդեն մի քանի մրցանակ Է ստացել. «Արբանյակ՝ Լեհաստանի երկնքում» ռուսաստանյան ֆիլմերի փառատոնի մրցանակը, Վենետիկում ժյուրիի հատուկ մրցանակը, «ԿինոՌեպորտյոր» հանդեսը այն ճանաչել Է տարվա ֆիլմ: Կոնչալովսկին որպես լավագույն ռեժիսոր դարձել Է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր:

Այս տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն անցկացվելու Է 93-րդ անգամ: Միջոցառումը նշանակված Էր փետրվարի 28-ին, բայց համավարակի պատճառով այն տեղափոխել են ապրիլի 25: