Միհրան Ծառուկյանը որդու հետ ջերմ տեսանյութ է հրապարակել

Երգիչ Միհրան Ծառուկյանը որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ նոր տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը տեղ է գտել երգչի Ինստագրամի Stories բաժնում։

Տեսանյութում Միհրանը պատմում է, որ երբ փորձերից, պարապմունքներից հետո հոգնած վերադառնում է տուն և գրկում որդուն, ամեն ինչի մասին մոռանում է։

Հիշեցնենք, որ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերի 14-ին։ Նրանց առաջնեկը՝ Ռոբերտը, լույս աշխարհ է եկել նախորդ տարվա հուլիսին։