Ինչպե՞ս է անցկացնում իր հանգիստը Լեոնարդո Դիկապրիոն

44-ամյա Լեոնարդո Դիկապրիոն և նրա 22-ամյա ընտրյալը՝ Կամիլա Մորոնեն, իրենց հանգիստը վայելում են Իտալիայում: Պապարացիները հաճախ են սիրահար զույգին լուսանկարում:
Նրանք հիմա Սարդինիայում են. հենց այստեղ 11 տարի առաջ Լեոնարդոն ծանոթացել է Կամիլայի հետ:
11-ամյա Կամիլան հանգստանում էր իր մոր և խորթ հոր՝ Ալ Պաչինոյի հետ, ով էլ ծանոթացրել է նրան Լեոնարդոյի հետ:

Շշուկներ են պտտվում, որ Կամիլան այստեղ է, որպեսզի հռչակավոր դիզայներ Կարլո Պիգնատելիի մոտ պատվիրի իր հարսանեկան զգեստը: Աստղերի ամուսնության արարողությունը կկայանա աշնանը:
Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում Դիկապրիոյի և Մորոնեյի ռոմանտիկ լուսանկարներն իրենց ամառային հանգստից: