«Բարին միշտ հաղթում է չարին»․ Դիանա Տոռեսի նոր լուսանկարն ու խորհուրդը՝ հետևորդներին

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում իր հետևորդներին խորհուրդ է տվել բարի լինել։
«Մի խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր ինձ հետևում են։ Բարի եղե՜ք։ Ինչպես գրքերում, ֆիլմերում, սերիալներում, մուլտֆիլմերում և հեքիաթներում, այնպես էլ իրական կյանքում բարին միշտ հաղթում է չարին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերից համացանցը թնդում էր երկու դերասանուհիների` Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի միջև եղած սկանդալով ու անդադար բացահայտվող մանրամասներով: Ամեն ինչ սկսվեց, երբ Դիանային հասան Տաթևի ու դիմահարդարներից մեկի հաղորդագրությունները, որոնցում Տաթևը նշում էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, քանզի դա իրեն պատիվ չի բերում: Դիանան վիրավորվել և բուռն էր արձագանքել` իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրպարակումներ անելով Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Այդ ամենից հետո Տաթևը դատարան է դիմել իրեն զրպարտելու համար և պահանջում է հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։
Նշենք, որ Տաթևը լրագրողների հետ զրույցում վերջերս հայտնել է, որ Դիանայի փաստաբանը առաջին դատական նիստի ժամանակ ընդունել է մեղքը։
«Ես վստահել եմ ամեն ինչ իմ փաստաբանին, ոչինչ չգիտեմ, դատերին չեմ ներկայացել։
3 միլիոն կալանք կա դրված իմ մեքենայի վրա, այդ կալանքը ինքն է պահանջել»,- Showbiz. am կայքի հետ զրույցում ասաց Դիանան և խոստացավ ամեն բան մանրամասնորեն մեկնաբանել, երբ այս ամենն ավարտվի։