Շուշաննա Թովմասյանը ջերմ լուսանկար է հրապարակել ամուսնու ու որդու հետ

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որը վերջերս առաջին անգամ մայր է դարձել, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Դերասանուհու ու նրա ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի որդին՝ Միկան, որը լույս աշխարհ է եկել հունվարին, 40 օրական է դարձել։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Լուսանկարներն արվել են եկեղեցում։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Շուշաննա Թովմասյանը Ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․ «Քո սերը մի ուրիշ աշխարհ է»՝ տեղեկացնելով մայր դառնալու մասին։