«Գողություն էի անում, կռիվ սարքում, դպրոց չէի գնում»․ Դուեյն Ջոնսոն

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, ամերիկյան Cigar Aficionado ամսագրի հետ զրույցում խոսել է համեստ մանկության, մաշկի թուխ գույնի պատճառով իր հանդեպ խտրական վերաբերմունքի և նոր ֆիլմի մասին։

«Երբ ես երեխա էի՝ մինչև 10-11 տարեկան, մենք ապրել ենք Տեխասում, Թենեսիում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Հյուսիսային Կարոլինայում՝ հիմնականում հարավում, որտեղ ռասայական խտրականությունը բավականին տարածված էր և ընդգծված»,- խոստովանել Է Ջոնսոնը:

«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղը պատմել է, որ դեռահաս տարիքում, այդ ամենից ազդվելով, դիմել է մանր հանցագործությունների։«Հենց այդ ժամանակ էլ սկսեցի անախորժությունների մեջ հայտնվել ու ձերբակալվել․ գողություն էի անում, կռիվներ սարքում, դպրոց չէի գնում․ այժմ, երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ՝ այն երեխաներից էի, որոնք իրենց շրջապատող իրականության պատճառով «չար մարդու կերպարով» են շրջում»,- խոստովանել է դերասան:

Իր մանկության իրադարձություններից ոգեշնչված՝ Ջոնսոնը ստեղծել է նոր «Երիտասարդ Ռոք» կատակերգական շարքը, որի պրեմիերան տեղի կունենա NBC-ի եթերում՝ փետրվարի 16-ին: