Արքայազն Չարլզն ու կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը` Քորնուելի դքսուհի Կամիլան, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին փետրվարի 10-ի առավոտյան հայտնել է Էլիզաբեթ 2-րդի որդու գրասենյակի մամուլի ծառայությունը: Սակայն որտեղ և երբ են արքայազն Չարլզն ու կինը պատվաստվել, ինչպես նաև ինչ տեսակի պատվաստանյութ են օգտագործել, հայտնի չէ, գրում է Korrespondent-ը:

«Ուելսի արքայազնը և Քորնուելի դքսուհին ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի իրենց առաջին չափաբաժինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Մեծ Բրիտանիայում զանգվածային պատվաստումների ծրագիրը սկսվել է դեկտեմբերի 8-ին: Այս պահին երկրի բնակիչները պատվաստվում են ամերիկագերմանական Pfizer, ինչպես նաև բրիտանաշվեդական Astra Zeneca պատվաստանյութերով: Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ պատվաստանյութի երկու դեղաչափերից առաջինն արդեն ստացել է գրեթե 12.6 միլիոն մարդ, որը կազմում է թագավորության բնակչության 18 տոկոսը: Մինչ այժմ թագավորությունում պատվաստվում են միայն 65 տարեկանից բարձր մարդիկ, բժշկական և սոցիալական ոլորտներիցաշխատողներ, ինչպես նաև ծայրահեղ ծանր առողջական վիճակում մարդիկ: Մայիսի սկզբին պատվաստանյութի առաջին դեղաչափը հասանելի կլինի Բրիտանիայի 50 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին: