«Ուղղակի ռումբ է»․ Սոբչակի` լողազգեստով լուսանկարներն անտարբեր չեն թողել երկրպագուներին

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ընտանիքի հետ իր հանգիստն անց է կացնում Մալդիվներում:
Հաղորդավարուհին Ինստագրամի իր միկրոբլոգում կիսվել է լողափում արված կադրերով, որոնցում ներկայացել է լողազգեստով։
Երկրպագուները գնահատել են աստղի գեղեցիկ մարմինը:
«Ուղղակի ռումբ է»,- գրել է օգտատերերից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն արձագանքել է արխիվային լուսանկարին, որը սոցիալական ցանցում հրապարակել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։ Լուսանկարում փարթամ մազով և բեղերով երիտասարդը լուրջ դեմքի արտահայտությամբ նայում է տեսախցիկին:
Քսենիա Սոբչակը կատակել է, որ եթե երիտասարդ տարիքում հանդիպեր նման Պրիգոժինին, ապա հաստատ կվախենար և ոստիկանություն կկանչեր․ «Մտածեցի ինչ-որ մանկապիղծ մոլագար է»։