Միխայլի Գալուստյանի նոր տեսահոլովակի հեղինակները մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցներն են

Հայտնի արտիստ Միխայլի Գալուստյանը կրկին ուրախացրել է իր երկրպագուներին. նա YouTube-յան ալիքում տեղադրել է «Чао-чао» տեսահոլովակի թիզերը։ Հայտնի շոումնեը որպես երգիչ հանդես է գալիս Супер Жорик-ի բեմական կերպարում։
«Շատ շուտով կթողարկվի իմ նոր տեսահոլովակը։ Հոգնել եմ նկարահանումներից, այդ պատճառով ձեզ համար հզորագույն մուլտֆիլմ նկարահանեցի։ Գլուխգործոց է ստացվել»,- նոր տեսահոլովակի թիզերի մեկնաբանություններում գրել է Գալուստյանը։
Հոլովակի հեղինակները մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցներն են։
Super Жорик-ի տեսահոլովակում կհայտնվեն նաև կինոյի ու շոու-բիզնեսի սուպերաստղեր Իվան Ուրգանտը, Մորգենշտերնը, Իվան Օխլոբիստինը եւ Գարիկ Մարտիրոսյանը։