Ո՞ւմ կերպարը կմարմնավորի Քարդի Բին «Ֆորսաժ 9» ֆիլմում

«Ֆորսաժ 9» ֆիլմի թրեյլերում հաստատվում է, որ երգչուհի Քարդի Բիի առեղծվածային կերպարը Լեյսան է՝ «կին, որը կապ ունի Վին Դիզելի հերոսի անցյալի հետ»։
«Ֆորսաժ 9»-ը կինոթատրոններում կհայտնվի 2021թ․-ի մայիսին։ Ռեժիսորը Ջասթին Լինն է, որը ղեկավար է ֆիլմաշարի նախորդ մի քանի մասերը։
Ֆիլմի սինոփսիսում ասվում է. «Դոմինիկ Տերետոն հանգիստ կյանք է վարում Լետիի ու որդու՝ փոքրիկ Բրայանի հետ, սակայն նրանք գիտեն, որ իրենց խաղաղ հորիզոնի հետևում մշտապես վտանգ է թաքնված։ Այս անգամ վտանգը նրան կստիպի դիմակայել իր անցյալի մեղքերին։ Նրա թիմը միավորվում է՝ կանգնեցնելու համար կործանարար դավադրությունը, որը ղեկավարում է ամենափորձառու մարդասպանը՝ Դոմի լքված եղբայր Յակոբը»։