«Տղամարդիկ, մի օգտվեք դրանից։ Դա ճիշտ չէ»․ Օլգա Բուզովայի հոր նոր գրառումը

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի հայրը՝ Իգոր Բուզովը, անտարբերության համար քննադատել է դստեր նախկին սիրեցյալ Դավիթ Մանուկյանին (հայտնի է որպես ռեփեր Դավա)։
«Շատ սիրող աղջկան հեշտ է խաբել։ Տղամարդիկ, մի օգտվեք դրանից։ Դա ճիշտ չէ», – անձնական բլոգում ընդգծել է Օլյայի հայրը։
Նշենք, որ ավելի վաղ Դավայի հրապարակումներից մեկի մեկնաբանություններում Բուզովայի հայրը գրել էր․ «Դավիթ, իսկ չես ուզու՞մ ամեն ինչին վերջ դնեմ։ Նա տառապում է»։
Դավիթն այդպես էլ ոչինչ չէր պատասխանել Իգոր Դմիտրիևիչին։