Քայլի Ջեները ներկայացրել է Kylie Cosmetics և Kylie Skin-ի նոր շրթներկը. ֆոտոշարք

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ գովազդելով իրեն պատկանող Kylie Cosmetics և Kylie Skin ապրանքանիշերի նոր շուրթերի բալզամը, հայտնում է Daily Mail -ը:
23-ամյա հեռուսաաստղը ներկայացել է բաց վարդագույն կրծքալով, արձակած վարսերով և մեղմ դիմահարդարմամբ՝ կրելով արծաթագույն օղեր:
Ավելի վաղ աստղը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ կրում էր սպիտակ շապիկ և կապույտ նախշազարդ տաբատ, իսկ մեջքին կապել էր արծաթե շղթա: Աղբյուրը նկատում է, որ երբ Քայլին զբաղված չէ դիմահարդարման իրերի արտադրությամբ և գովազդով, նա ժամանակ է անցկացնում 3-ամյա դստեր՝ Սթորմիի հետ, որիհորից՝ 28-ամյա ռեփեր Թրևիս Սքոթից բաժանվել է 2019 թվականին: