Երեկ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Teen Choice Awards-ի հերթական միջոցառումը, որտեղ երիտասարդ սերնդի կուռքերը պարգևատրվում էին ավանդական մրցանակներով`սերֆինգի տախտակի տեսքով: Առայժմ առաջարկում ենք գնահատել աստղային հանդերձները:
Հայտնի հյուրերը այս անգամ գերադասել են թեթև ծովափնյա կերպարներ միջոցառման համար։ Այսպիսով՝ «Euphoria» սերիալի աստղ Զենդայան հայտնվել էր թեթև վերնաշապիկով և Jaquemus-ի շորտով, Թեյլոր Սվիֆթը՝ ամառային կոստյումով Versace-ից, Ջեսիկա Ալբան գերադասել էր սարաֆան Oscar de la Renta-ից, Լյուսի Հեյլը՝ կարմիր կարճ զգեստ Jean Paul Gaultier-ից։ Ներկա են եղել նաև Սառա Հեյլենդը և Հոլլի ու Քլոյա Բեյլիները։ Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ «Ջրահարսը» ֆիլմի համար հենց Հոլլին է ընտրվել գլխավոր հերոսուհի։
Վառ գույների մեջ եղել են ոչ միայն հագուստները, այլ նաև հայտնիների դիմահարդարումը։ Գլխավոր հիթ էր դարձել վարդագույն և կանաչ գույները։ Օրինակ՝ Թեյլոր Սվիֆթը դրանք կարողացել էր համատեղել։