Բելա Հադիդը նկարահանվել է իսպանական «Vogue»-ի շապիկի համար

Հադիդ քույրերն այժմ, անկասկած, աշխարհի ամենապահանջված մոդելներից են: Սակայն դա նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է, քանի որ նույնիսկ անձնական որոշ հանգամանքները և կորոնավիրուսի սահմանափակումները նրանց չէին ստիպում հրաժարվել աշխատանքից:
Այս անգամ երկու քույրերն էլ կզարդարեն Vogue ամսագրի մարտ ամսվա շապիկները:
25-ամյա Ջիջին դարձել է ամերիկյան Vogue-ի գլխավոր հերոսուհին, իսկ նրա 24-ամյա քույրը ՝ Բելլան, համագործակցել է իսպանական Vogue-ի հետ:
Ֆոտոշարքում Ջիջին ներկայացել է Prada-ի լուքով: