Valentine’s Day. «Երբ սոված է, հետը խոսել չի լինում». Նարեկ Հայկազյանի ու Ծովինար Մարտիրոսյանի սիրո պատմությունը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Showbiz.amը որոշեց զրուցել հայկական շոուբիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպես են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանով են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյոք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Շոուբիզնեսի, թերևս ամենաներդաշնակ զույգերից մեկը. Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը: Նայելով այս ընտանիքին, պարզապես հեռվից էլ նկատելի է դառնում նրանց անսահման սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Showbiz.amն իր ընթերցողներին կներկայացնի կայացած ու հայտնի զույգի՝ տարիներ հաղթահարած սիրո պատմությունն ու անսահման սիրո, երջանկության գլխավոր գաղտնիքը:

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
Ծովինար.Նարեկի հետ հանդիպել եմ Թատերական ինստիտուտում, մեր կուրսից է եղել: Սկզբից սիրահարված չեմ եղել, սովորական կուրսընկերներ էինք, հետո սիրահարվեցի:
Նարեկ. Ես և Ծովինարը համակուրսեցիներ ենք եղել, առաջին անգամ տեսա ընդունելության քննության ժամանակ, գալիս-գնում էր արագ-արագ: Ինձ համար ինքը համով, չամիչ, ուրախ աղջիկ էր: Առանձնապես ուրիշ բանով չի գրավել, ինձ համար ինքը երեխա էր՝ պուճուրիկ, համով, այդպես էլ աչքով նշմարեցի:

 Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
Ծովինար. 2001 թվականի սեպտոեմբերի 1-ին:
Նարեկ. Ընդունելության քննության ժամանակ:

 Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
Ծովինար.Երբ սովորում էինք միասին հասկացա, որ շատ կնամոլ էր, չափազանց…Բայց դա այն ժամանակ: Սիրում էր սիրուն աղջիկների:
Նարեկ. Գրավեց իր երեխայությամբ, համովությամբ, պուճուր-մուճուր, աշխույժ լինելով:

 Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի գիծը: Որն է նրա բնավորության մեջ Ձեր չսիրած գիծը:
Ծովինար. Սիրելի գիծն այն է, որ Նարեկը հետաքրքրիր մարդ է, և այսքան տարի ես չեմ ձանձրացել իր կողքին, իսկ ես բարդ եմ այդ առումով: Համբերատար է, շատ ու շատ սիրալիր: Չսիրածս գիծն այն է, որ երբ սոված է, հետը խոսել չի լինում: Երբ հիվանդանում է, ծանր է տանում: Դե երևի ինչպես բոլոր մնացած տղամարդիկ:
Նարեկ. Ես երբեք իր բնավորության մեջ թերություններ ման չեմ եկել, սիրել եմ այնպիսին, ինչպիսին կա: Բնավորության բոլոր գծերն ինձ համար սիրելի են, երբեք չեմ մտածել՝ ինչ-որ բան իր մեջ չեմ սիրում, պետք է փոխել, ոչ: Կարող է ինչ-որ բան անի, որ այդ պահին ինձ դուր չգա, բայց ես դա էլ կսիրեմ: Այնպես չի, որ դա կատաստրոֆա է: Սիրում եմ իր բոլոր բնավորության գծերը: Դե սիրում եմ իրեն, ինչպես կարող եմ ինչ-որ թերություն գտնել:

Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:
Ծովինար. Երբ հիվանդանում է կամ իրեն մի քիչ վատ է զգում, ինչպես բոլոր տղամարդիկ, ծանր է տանում, ես փորձում եմ ոգևորել, ներշնչել: Ուրիշ նյարդայնացնող գծեր, Փառք Աստծո, դեռևս չկան:
Նարեկ. Ինձ կարող է նյարդայնացնել հակաճառելը, բայց Ծովինարն ինձ այնքան լավ գիտի, որ եթե անգամ ես սխալ եմ, ինքը լուռ է մնում: Ես նայում եմ իրեն, հասկանում եմ, որ ինքը հատուկ լուռ մնաց, որպեսզի ամեն ինչ հարթվի, ու ես շատ եմ սիրում իր այդ բնավորությունը: Իհարկե, հետո ասում եմ. «Կյանքս ես սխալ էի, հասկացանք, անցանք, գնացինք»:
Այ, եթե հակաճառի կնյարդայնացնի, բայց դեռ այդպիսի դեպք չի եղել:

Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
Ծովինար.Նարեկը սիրում է անակնկալներ. Ծաղիկներ, նվերներ, շատ հոգատար վերաբերմունք:
Նարեկ. Իրականում այդպիսի դեպքեր շատ քիչ են եղել, հատուկ խոսք չենք ասել, դա եղել է մեր վերաբերմունքով, գործելակերպով:
Եթե ներողության կարիք կա, կարող է իրար փաթաթվենք, կուչ գանք ու իրար հետ խոսենք ինչ-որ ուրիշ թեմաներից ու անցնենք առաջ: Երբեք հատուկ ներողություն չի եղել, ներողությունը եղել է մեր աչքերում:

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:
Ծովինար.Ես ավելի զիջող եմ դարձել բնավորությամբ:
Նարեկ. Շատ բաներ եմ փոխել հանուն իմ կնոջ ու ասեմ, որ հատուկ չեմ փոխել: Դա եկել է մեր ապրելակերպից: Օրինակ՝ երբ ամուսնացած չէի, ես կնամոլ էի, ու հիմա ինձ համար գոյություն ունի միայն կինս: Շատ գծեր են փոխվել: Ինձ համար կարևորն իմ կինն է, իմ ընտանիքն ու իրենցից կարևոր բան գոյություն չունի:

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
Ծովինար. Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց կարևորում եմ հարգանքը միմյանց, միմյանց նախասիրությունների նկատմամբ:
Նարեկ. Սերը, միայն սերը, փոխզիջումը, փոխըմբռնմումը: Մի բառով սեր, եթե կա սեր, դա հենց երջանկության բանաձևն է:

Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։
Ծովինար.Կամ ո՞վ կարող է մեզ բաժանել.․. չգիտեմ: Դավաճանությունը չեմ ների երբեք, որովհետև ինքս շատ նվիրվող մարդ եմ, ու մարդու գիտակցությունը միշտ պետք է լինի առաջին տեղում:
Նարեկ. Իրականում մեզնից դա հեռու է, բայց միայն դավաճանությունը, ուրիշ ոչ մի բան: Բայց մենք սիրում ենք իարար, ապրում ենք Աստծով, ու դա մեզնից հեռու է:

Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է:
Ծովինար.Երկուսս էլ միաժամանակ ենք զգացել, ու չեմ հիշում, թե ով է առաջին անգամ ասել «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը: Դա զգացողություն էր, երբ մենք երկուսս հասկացանք, որ առանց իրար հնարավոր չէ ապրել:
Նարեկ.

Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
Ծովինար.Երկուսս էլ, բայց երևի ես ավելի շատ:
Նարեկ. Երկուսս, ավելի շատ նա: Ես ավելի բռնկուն եմ:

Ո՞վ է ավելի ներողամիտ:
Ծովինար.Կարծում եմ՝ ես:
Նարեկ.Երկուսս:

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
Ծովինար.Նարեկը սիրում է և անակնկալներ, ու նաև շատ անակնկալներ է անում: Ես անակնկալներ չեմ սիրում, բայց դե Նարեկը անակնկալներով լի մարդ է:
Նարեկ.Ես սիրում եմ անակնկալներ անել, ու հաճախ եմ անում: Սիրում եմ հենց անակնկալի այդ պահը՝ անսպասելիության: Ծովինարը անակնկալների ենթարկվողն է:

Ո՞վ է ավելի խիստ երեխաների նկատմամբ:
Ծովինար.Ես ուզում եմ իմ երեխաներն իմ ընկերները լինեն առաջին հերթին, Փառք Տիրոջը, դեռ այդպես է, և ես կուզեմ, որ հավերժ այդպես էլ լինի: Ես երևի փոքրիս շատ երես եմ տալիս, Նարեկը մեկ-մեկ բարկանում է: Իսկ Նարեկը մեծին է երես տալիս:
Նարեկ.Երևի ես եմ ավելի խիստ, բայց մենք այդպես հատուկ խստությամբ երեխաներին չենք վերաբերվում, փորձում ենք նրանց հետ ընկերություն անել, հասկանալ՝ ինչ են նրանք ուզում: Երբ պետք է՝ խիստ ենք, երբ պետք է՝ հասկանում ենք, լուռ ենք:

Ի՞նչ կմաղթեք Ձեր ամուսնուն, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված Ձեր ամուսնու հետ։
Ծովինար.Երկուսս գիտենք, թե որն է մեր ամենամեծ երազանքերից մեկը, հուսով ենք այս տարի կիրականանա: Իսկ Նարեկին մաղթում եմ, որ առողջ լինի:
Նարեկ.Ես կնոջս կմաղթեմ միայն առողջ լինի, որովհետև մնացածը մենք հաստատ միասին կանենք: Մենք շատ բաների ենք հասել ու հաստատ շատ բաների ենք դեռ հասնելու, ունենք այս տարի երազանք, չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև այն պետք է կատարվի: Այն, ինչ մաղթում ենք իրար, գիտենք: Ես իմ կնոջը սիրում եմ: Սիրում եմ քեզ, Ծով:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան