Լենա Ղազարյանն ամուսնալուծվել է

«Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից հայտնի Լենա Ղազարյանը մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, այս մասին հայտնում է Bravo.am-ը: Երգչուհին շարունակում է ստեղծագործել, օրեր առաջ էլ նոր տեսահոլովակ է ներկայացրել:

Երգչուհին ապրում է տատիկի հետ: Անձնականին վերաբերող հարցերին ի պատասխան էլ Լենան ասել է. «Ես ամուսնացած չեմ, նշանված չեմ, ընկեր չունեմ, իմ սիրտը զբաղված չէ: Շատ վաղուց սիրահարված չեմ: Եթե այսպես է ստացվել, ուրեմն այդպես է: Հիմա ես ապրում եմ իր երգերով, ստեղծագործական կյանքով եւ կարծում եմ՝ հետևորդներիս հետաքրքրում են իմ ստեղծագործությունները, այլ ոչ թե անձնական կյանքը»: