«Իմ Գուրգենը միշտ ապահովում է լավ տրամադրությունս»․ կնոջ խոստովանությունը Գուրգեն Դաբաղյանի մասին

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան, Ինստագրամի իր էջում ուրախ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և խոստովանություն արել նրա կողքին միշտ լավ տրամադրություն ունենալու մասին։

«Իմ Գուրգենն իր պոզիտիվով և կատակներով միշտ ապահովում է իրեն շրջապատող մարդկանց, այդ թվում՝ իմ լավ տրամադրությունը։ Նրան ճանաչողները դա կփաստեն»,- գրել է նա։

Նշենք, որ զույգը երեխայի ծննդի շրջանում գտնվում էր Մոսկվայում, հիմա կրկին Երևանում են։ Լուսանկարներն էլ արվել է երևանյան զբոսանքի ժամանակ։

Ի դեպ, վերջին շրջանում Գուրգենն էլ շատ հաճախ ընտանեկան հրապարակումներ անում։ Օրերս նա դստեր հետ լուսանկարներ էր հրապարակել և գրել․ «Ասում են՝ հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ էլ ո՞նց ա լինում հրաշքը, հը՞ն։ Աստված պահի բոլոր հրաշքներին»։