Քիմ Քարդաշյանն ու Ջեններ քույրերը ներկայացրել են SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն (լուսանկարներ, տեսանյութեր)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում SKIMS  ապրանքանիշի նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ֆոտոշարքում Քիմին են միացել նրա կրտսեր քույրերը՝  Քենդալ և Քայլի Ջեններները: Ֆոտոշարքը Վալենտինի օրվա առթիվ է, որտեղ քույրերը կրում են ապրանքանիշի նոր հավաքածուում ներառված նմուշներ՝ կարմիր, սպիտակ և սև լողազգեստներ՝ դրանք համատեղելով թափանցիկ բարձրակրունկների հետ: Նկարահանման հրապարակը լի է եղել վալենտինյան «սրտիկ» տորթերով:
Նոր հավաքածուն վաճառքի է հանվելու փետրվարի 14-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: