Սուպերմոդել Իրինա Շեյքն Ինստագրամում Mimi Luzon ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված խնամքի միջոցի ֆոտոսեսիայից լուսանկարներ է ներկայացրել։
24 կարատանոց ոսկու հավելումով շուրթերի համար նախատեսված 24k Pure Gold Lip Treatment խոնավեցնող դիմակի գովազդային հոլովակում 35-ամյա մոդելը մերկ է։
Հրապարակման մեջ Շեյքը նշել է, որ ուրախ է վերջապես ներկայացնել նոր խնամքի միջոցը․ բրենդի կայքում այն արժե 129 դոլար։
Նշենք, որ Իրինան աստղային կոսմետոլոգ Միմի Լուսոնի կողմից 24 կարատանոց ոսկով ստեղծված խնամքի միջոցների վաղեմի երկրպագուն է:
Քանի որ մոդելը հատուկ ուշադրություն է դարձնում շրթունքների խնամքին, Լուսոնը նրան առաջարկել է միասին թողարկել 24k Pure Gold Lip Treatment-ը։