Բրիտանացի դիմահարդար Նիկի Հիլը հմուտ դիմահարդարման օգնությամբ կարողանում է վերափոխվել ցանկացած աստղի, բացի այդ աղջիկն իր դեմքի վրա զարմանալի օպտիկական պատրանքներ է ստեղծում։
Նիկին արդեն 7 տարի է՝ դիմահարդարմամբ է զբաղվում և այդ ընթացքում հասցրել է ստեղծել մի շարք աստղերի, այդ թվում՝ Անջելինա Ջոլիի, Ադելի, Ռոբին Ուիլյամսի և ուրիշների կերպարները։
Կերպաների ստեղծման համար նրան պահանջվում է մի քանի ժամ։
27-ամյա բրիտանուհու աշխատանքներին Ինստագրամում հետևում է մոտ 12 հազար օգտատեր։