Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ահավոր ուժեղ երկրաշարժ էր նոր Երևանում:
Հիշեցի 1988-ը, դպրոցում էի, երբ եղավ ավերիչ երկրաշարժը:
Ցնցումն ահավոր նման էր….
Այսօր Թուրքիան ավարտեց իր զորավարժությունները … Կարսի կողմից…(
88- ի երկրաշարժն էլ պատահական չէր, չգիտեմ, երանի սխալված լինեմ, որ սա էլ….
Աստված մեզ պահի ու պահպանի…
Անցյալ անգամ երկրաշարժի էպիկենտրոնը Շորժայի մոտ էր…
Այս անգամ Գյումրի… Կարս …
Ամեն դեպքում թող Աատված մեզ ուժ տա՝ անցնելու ամենի միջով…»։
Նշենք, որ այսօր երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք ուղղությամբ։ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: