«Деффчонки» սերիալի դերասանուհին, ով երեխայի է սպասում, վթարի է ենթարկվել

Ռուսական «Деффчонки» սերիալի աստղ Գալինա Բոբն ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում։
Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Նա պատմել է, որ իր մեքենային բախվել է մեկ այլ ավտոմեքենա, նրան հաջողվել է  խուսափել վարորդական դռան վրա հարվածից:
Նշենք, որ Բոբի մոտ հղիության վերջին ամիսներն են։
Արտիստուհու խոսքով ՝ հետագայում ևս մեկ ավտովթար է տեղի ունեցել նույն վայրում։ Նա խոստովանել է, որ տեղի ունեցածի պատճառով ստիպված է եղել հանգստացնող ընդունել։