«Մտքովս չէր անցնում, որ ապագա ամուսնուս հետ ծանոթացա»․ Արուսիկ Տիգրանյանի և ամուսնու ծանոթության պատմությունը

Նախորդ տարվա սեպտեմբերին պսակադրված հաղորդավարուհին ինստագրամյան էջում հրապարակել է  իր և սիրելիի լուսանկարով, որին կից կսիվել է իրենց ծանոթության պատմությամբ։
«Ուրեմն սա սքրինշոթ ա իմ ու Հարութի ծանոթության վիդեոյից, որտեղ ես զուտ հերթական հարցազրույցն էի անում:
Էդ պահին մտքովս չէր անցնում, որ ապագա ամուսնուս հետ ծանոթացա, նենց որ ուշադիր եղեք…
Ձեր Վալենթայնը ամեն պահի կարող ա հայտնվել: Ու դե գզգզված մազերով դուրս մի եկեք տնից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արուսիկ Տիգրանյանը ներկայացրել էր նաև իր և Հարութ Աբրահամյանի հարսանիքի պատրաստության մասին պատմող վլոգը: