Ինչպիսի՞ անակնկալ է Ջիգանը մատուցել կնոջը․ լուսանկարներ

Օքսանա Սամոյլովան պատմել է Ջիգանի անակնկալ անակնկալի մասին։ Երաժիշտը ընտանիքի համար հեքիաթային ճանապարհորդություն է կազմակերպել հանգստյան օրերին։
Աստղային ամուսինները որոշել են իրենց համար տաք հանգիստ կազմակերպել. նրանք մեկնել են Եգիպտոս։
9-ամյա Արիելան, 6-ամյա Լեան, երեք տարեկան Մայան և փոքրիկ Դավիթը ընկերակցել են ծնողներին։
Օքսանան հիացել է նման հետաքրքիր ճանապարհորդությամբ։ «Հանգստյան օրերին մեկնել բուրգերի մոտ․ դա 10 տարի եղել է իմ ցանկությունների ցուցակում։ Մեզնից ոչ ոք այստեղ երբեք կյանքում չի եղել, իսկ մենք՝ Արիի հետ ուղղակի պաշտում ենք այս թեման», – խոստովանել է Սամոյլովան և հավելել,- «Երբ դու քայլում ես այդ հողով, ձեռք ես տալիս այդ բուրգերին, դա բոլորովին այլ զգացողություն է»։