Դերասան Լիամ Հեմսվորթը և երգչուհի Մայլի Սայրուսն օրեր առաջ հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին:
Լիամ Հեմսվորթի ընկերը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ դերասանը չափազանց ծանր է տանում Սայրուսի հետ բաժանումը: Աստղի ընկերը նաև նշել է, որ Լիամը դեռ հույս ունի միանալ Մայլիի հետ, և ամեն անգամ տսնելով լրատվամիջոցներում լուսանկարներ, որտեղ երգչուհին համբուրվում է ինչ-որ աղջկա հետ՝ Լիամը կորցնում է իրեն:
Ինքը՝ Լիամը, հրաժարվեց կիսվել սեփական մտավախություններով ու զգցմունքներով: Լրագրողներին նա միայն խնդրեց իրեն չանհանգստացնել այդ հարցերով:
«Դուք չեք պատկերացնում, թե որքան ցավոտ է այդ թեման ինձ համար: Խնդրում եմ դադարեք ինձ նման հարցեր տալ»,- խնդրել էր լրագրողներին Հեմսվորթը: