«Մատանիների տիրակալի» ու «Հարի Փոթերի» 20-ամյակի առթիվ գլխավոր դերասանները զարդարել են Empire ասմագրի շապիկը

«Մատանիների տիրակալը» և «Հարի Փոթերը» ֆիլմաշարերի 20-ամյակի առթիվ բրիտանական Empire ամսագրի շապիկն այս ամիս զարդարել են դրանց գլխավոր դերասանները՝ էլայջա Վուդը և Դենիել Ռեդքլիֆը:
«20 տարի կախարդանք։ Էլայջա Վուդը և Դենիել Ռեդքլիֆն առաջին անգամ միավորվել են «Մատանիների տիրակալի» և «Հարի Փոթերի» հոբելյանի մեծ տոնակատարության համար»,-նշվում է Instagram-ում ամսագրի տարածած հայտարարության մեջ:
Համարում դերասանները հիշել են ժապավենների նկարահանումներից պատմություններ և քննարկել են իրենց կերպարների հետ կապված աշխատանքները։
Հիշեցնենք, որ «Մատանիների տիրակալը» և «Հարի Փոթերի» ֆրանշիզաները թողարկվել են 2001 թվականին: