Ովքե՞ր են հանդես գալու «Միստեր և միսիս Սմիթ» սերիալի գլխավոր դերերում

2005 թվականին նկարահանված «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմը, որի ռեժիսորը Դագ Լայմանն է, շուտով կվերանկարահանվի սերիալի տեսքով։
Կորոնավիորւսային սահմանափակումների հետևանքով դեռևս հայտնի չէ, թե երբ ստեղծագործական խումբը կներկայացնի ֆիլմի թրեյլերը, սակայն լրատվամիջոցներին արդեն հայտնի է, թե ովքեր են լիենլու սերիալի գլխավոր դերակատարները։
Դերասաններ Դոնալդ Գլովերը և Ֆիբի Ուոլեր-Բրիջը, որոնք միասին նկարահանվել են «Հան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում, նոր նախագծում կմարմնավորեն վարձու մարդասպան ամուսինների:
Նորությունով Ինստագրամի իր էջում կիսվել է 37-ամյա դերասանը:
Variety-ն հաղորդում է, որ Գլովերը և Ուոլեր-Բրիջը լինելու են նաև սերիալի գործադիր պրոդյուսերները: Սերիալի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականին, Amazon Prime Video-ում: Դոնալդը և Ֆիբին նոր նախագիծը ստեղծել են Ֆրանչեսկա Սլոանի հետ: