Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են երկրորդ երեխային

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ  Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռը՝ արքայազն Հարին և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային։
People ամսագրին և Sky News հեռուստաալիքին նրանց ներկայացուցչի տված մեկնաբանության համաձայն՝ «Սասեքսի դուքսն ու դքսուհին երջանիկ են» սպասվող իրադարձության առթիվ։
Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2019 թվականի գարնանը:
Զույգն ամուսնացել է 2018 թվականի մայիսի 19-ին: