Ինչպե՞ս բարելավել հիշողությունը

Հիշողությունն առաջանում է գլխուղեղի  նեյրոններ կոչվող երկու կամ ավելի քան 100 միլիարդ նյարդային բջիջների կապվելուց, որից հետո այդ կապերը ամրապնդվում են, որպեսզի դուք կարողանաք օգտագործել դրանք։ Այս մասին պատմում է  Վաշինգթոնի Ջորջիա համալսարանի բժշկական դպրոցի բժշկագիտության պրոֆեսոր Նիլ Բարնարդը:
Մարդը 20 րոպեի ընթացքում միջինը մոռանում է իր լսածի 30%-ը, իսկ կես ժամվա ընթացքում՝ 50%-ը։
Ինչպես լավացնել հիշողությունը՝ հարց, որը ծագում է նույնիսկ երիտասարդ սերնդի մոտ։ Հիշողությունը պահպանելու գործում շատ կարևոր է օգտագործել հիշողությունը լավացնող սննդամթերք։
Հայտնի է, որ լավ հիշողություն ունենալու համար հարկավոր է այնպես անել, որպեսզի սննդակարգում իշխեն հետևյալ սննդամթերքենրը՝ բրոկոլի, լոլիկ, դդմի սերմ, հունական ընկույզ, կակաո։

Ձեր սննդակարգում և առօրյայում փոքր փոփոխություններ կատարելը նույնպես կարող է օգնել արագ մտածելու և հիշողությունը բարելավել  հացրում։

  • Հարկավոր է ավելի քիչ շաքար օգտագործել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անհավասարակշիռ ուտելու սովորությունները կարող են առաջացնել հիշողության վատթարացում և գլխուղեղի ծավալի նվազում, հատկապես հիշողության տարածքներում:
  • Պետք է նաև ավելի քիչ ալկոհոլ օգտագործել։ Ուղեղի վրա ալկոհոլի նեյրոթոքսիկ ազդեցության պատճառով ալկոհոլի չարաշահումը կարող է վնասել հիպոկամպը՝ հիշողության համար ուղեղի ամենակարևոր մասը:
  • Զգուշացեք նուրբ ածխաջրերով հարուստ դիետաներից, որոնք բերում են դեմենցիայի և ճանաչողական անկման:
  • Ստուգեք ձեր վիտամին D-ի մակարդակը։ Վիտամին D ցածր մակարդակի բացասական ազդեցություններից մեկը ճանաչողական անկումն է: Այս նյութի պակասությունը բնորոշ է ցուրտ կլիմա ունեցող երկրների բնակիչներին: