Նիկի Մինաժի հորը վրաերթի են ենթարկել․ նրան չի հաջողվել փրկել

Նիկի Մինաժի հայրը՝  Ռոբերտ Մարաջը, մահացել է 65 տարեկան հասակում, դժբախտ պատահարի հետևանքով․ նրան վրաերթի են ենթարկել։
Մեղավորը դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է TMZ- ն:
Նյույորքյան ոստիկանությունը հայտնում է, որ 65-ամյա տղամարդուն վրաերթի են ենթարկել երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում։ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վկաները չեն հասցրել տեսնել մեղավորին:
Ռոբերտը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նա մահացել է հանգստյան օրերին:
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Նիկին ինքը դեռ չի մեկնաբանել իր հոր մահը, բայց ռեփերի ներկայացուցիչը հաստատել է ողբերգական լուրը: