Տաթևիկ Ադումյանն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա առաջիններից էր, ով փորձ արեց վարսերին վարդագույն երանգ հաղորդել, ինչպես նաև աֆրիկյան հյուսքեր անել, որը հետագայում թրենդ դարձավ հայ աղջիկների լայն շրջանակներում։

Տաթևիկն, ով այս շրջանում հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, իր Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։ Դերասանուհին գրկել է ամուսնուն, իսկ ռոմանտիկ կադրին կից անգլերեն գրել է․ «Դու իմ սիրելի զգացմունքն ես»։