Արմինկան՝ անկողնային ծանր կորոնավիրուսի, եկեղեցուց «բաժանման» մասին

Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել, որով հայտնել է, որ անցյալ տարի իր կյանքի ընթացքը բավական բարդ է ընթացել։

«Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը՝ հոգևոր, մարմնային ու մտքային մաքրության, ապաշխարության, խաղաղության ու փորձության ընթացքը:

Անցյալ տարի բավական բարդ էր ընթացքս. անկողնային ծանր կորոնավիրուս, այնուհետև եկեղեցու հետ «բաժանում»՝ կարանտինի պատճառով, մի քանի ժամյա հերթեր՝ սահմանափակ քանակի լավաշ գնելու համար…

Իսկ վերջում՝ 2 րոպե տեւողությամբ աղոթք ու հաղորդություն՝դիմակներով, եկեղեցու մուտքի մոտ, առանց Սուրբ պատարագի, առանց ապաշխարության ու խոստովանության…

Բոլորին, ովքեր պահելու են Պահքը, թող լինի համբերությամբ, խաղաղությամբ ու գոհությամբ ուղեկցվող ընթացք: Աստծո սերն ու օրհնությունը բոլորիս հետ»,- ինստագրամյան էջում նշել է երգչուհին։