Հայազգի Ռուդոլֆ Աֆիցերյանի հաղթական ելույթ է ունեցել Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում։
Նա կատարել է Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգը։
Նրա կատարումն ու ինքնատիպ տեմբրը տպավորել են ժյուրիի անդամներից Նադյա Դորոֆեևային և Monatik-ին։
Ռուդոլֆը որպես իր մարզիչ ընտրել է Monatik-ին:
Ռուդոլֆի հարազատները հետևել են նրա ելույթին հեռակապի միջոցով, և անչափ ուրախացել են՝ տեսնելով ժյուրիի արձագանքը։