Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն ցուցադրվելու է Երևանում

Փետրվարի 20-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը:
Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են և Շուշիից հանվել են 2020 թվականի նոյեմբերի 1-ին։
Ցուցադրվող նմուշներից ամենահինը 350 տարեկան է։
Ցուցահանդեսի համակարգողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը:
Ցուցադրության բացումը կկայանա փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին: