«Դեռ նախկին կյանքից իրար ճանաչում էինք»․ A.Chilla-ն և իր սիրելին առաջին անգամ խոսում են իրենց սիրո պատմության մասին

Հայկական ռեփ իրականության ամենասիրված նախագծերից մեկի` «3.33»-ի անդամ Նարեկ Հովսեփյանը, ով հանրությանն առավել հայտնի է A.Chilla բեմական կեղծանվամբ, նշանադրվել է:
Ռեփերը ֆեյսբուքյան էջում նշել է նաև, որը Լյուսի Արմենի հետ նա նշանադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 6-ին:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ ռեփերն ապրում և ստեղծագործում է հայրենիքում: Մինչ այդ A.Chilla -ն բնակվում էր ԱՄՆ-ում:
Showbiz.am կայքի հեր զրույցում ռեփերն ու նրա գեղեցկուհի ընտրյալն առաջին անգամ խոսել են իրենց ծանոթության, միմյանց սիրահարվելու և ներդաշնակ ու խաղաղ հարաբերությունների գլխավոր գաղտնիքի մասին։

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
A.Chilla․Ճիշտն ասած մի քիչ լարվածություն կար հանդիպումից առաջ, բայց վայրկյաններ հետո մթնոլորտը փոխվեց, ես՝ ես էի Լյուսիի հետ, և զգացի, որ սա շատ գեղեցիկ մի պատմության սկիզբ է:
Լյուսի․Լիարժեք հանգստություն և թեթևություն։

Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
A.Chilla․Շատ լավ եմ հիշում։
Լյուսի․Իհարկե հիշում եմ․ դեռ նախկին կյանքից իրար ճանաչում էինք․ ավելի հասանելի պատասխանեմ՝ Պիտանգի խաղահրապարակում էինք։

Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
A.Chilla․Որ ինչքան յուրահատուկ և հոգեհարազատ մարդ է։
Լյուսի․Ինչ մտածել եմ առաջինն իր մասին, կարծիքս չեմ փոխել մինչ այսօր․ համեստ անձնավորություն է։

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի գիծը: Որն է նրա բնավորության մեջ Ձեր չսիրած գիծը:
A.Chilla․Շատ են, բայց մեկ բառով՝ հիշաչար չէ։
Լյուսի․Կշռադատվածությունը, համեստությունը։ Չկա նման գիծ, որ չսիրեմ կամ խանգարի։

Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:
A.Chilla․Նկատելի խանգարող հատկություն չկա։
Լյուսի․Չկա մեծ խնդիր, նյարդայնացնող, հա մի քիչ մոռացկոտ է, բայց առիթ չի հանդիսանում զայրանալու։

Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
A.Chilla․Հավասարակշռված ու դրական մոտեցում է ցուցաբերում ամեն հարցում, բայց կոնֆլիկտի առաջ չենք կանգնել։
Լյուսի․Չի եղել ներողություն խնդրելու առիթ, ուղակի, միշտ էլ հոգատար է ու առանց առիթների էլ սիրտս շահում է։

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:
A.Chilla․Ոչ մի, և հենց դրանում է կայանում գրավականը։
Լյուսի․Չեմ փոխել ոչ մի գիծ, դրա կարիքը չկար, նա ինձ սիրում է էնպիսին ինչպիսին կամ։

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
A.Chilla․Հավատարմություն, նվիրվածություն, անկեղծություն։
Լյուսի․Ներդաշնակությունը, հավատը. երջանիկ է նա,ով կարողանում է իր կյանքի սկիզբը կապել վերջի հետ, գնահատենք այն, ինչ ունեք: Ապրենք առանց նախանձի: Նվիրենք սեր, ջերմություն, ուշադրություն։

Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։ 
A.Chilla․Մահը։
Լյուսի․Ոչինչ։

Ո՞վ է առաջինը խոստովանել որ սիրում է:
A.Chilla․Ես։
Լյուսի․Մինչ խոստովանելը արդեն գիտեինք փոխադարձ սիրո մասին, բայց առաջինը Նարեկը։

Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
A.Chilla․Ես։
Լյուսի․Ես։

Ո՞վ է ավելի ներողամիտ:
A.Chilla․Երկուսով։
Լյուսի․Հավասարաչափ։

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
A.Chilla․Լյուսին։
Լյուսի․Երկուսս էլ շատ ենք սիրում։

Ձեր կարծիքով ինչի մասին է երազում նա:
A.Chilla․Որ մեր սերը հավերժ ու վարակիչ լինի։
Լյուսի․Մի ծովափնյա բնակարանում խաղաղ, երջանիկ կյանքի՝ շրջապատված իր բալիկներով։

Ի՞նչ կմաղթեք Լյուսիին, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված Լյուսիի հետ։
A.Chilla․Որ ունենանք բալիկներ, ու քանի որ նա էլ է արվեստագետ, ունենա մեծ հաջողություններ, ու որ ինձնից անպակաս լինի։
ԼյուսիՑանկանում եմ, որ նրա կյանքը գունավորվի սիրով, լինի գեղեցիկի, ներդաշնակի ու կատարյալի կրողը, և պահի այն արժեքները, որով միշտ առաջնորդվել է։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան