Շքեղ ու փարթամ վարսերի մասին երազում ենք բոլորս: Սակայն աստղերն առանձնահատուկ լրջությամբ են վերաբերվում իրենց վարսահարդարմանը. չէ՞ որ նրանցով հիանում են հազարավոր երկրպագուներ:
Վարսերն անդադար ենթարկելով փորձարկումների՝ աստղերց շատերը բախվել են մազաթափության կամ ճաղատության խնդրի հետ և հիմա դատապարտված են հավերժ կրել կեղծամներ:
Նաոմի Քեմբլի մազաթափության մասին լուրը արագ տարածվեց լրատվամիջոցներում: Գեղեցկուհի մոդելը ֆոտոսեսիաներ է ունենում գրեթե ամեն օր, և բոլոր ֆոտոշարքերում նա ներկայանում է նոր ու գեղեցիկ վարսահարդարմամբ: Իհարկե, քիմիական ներկերի և այլ խնամքի միջոցների չարաշահումը չէր կարող չանդրադառնալ գլխամաշկի առողջության վրա:
Քեմբլն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է մազաթափության դեմ: Իսկ հանրությանը նա միշտ ներկայանումէ իր շքեղ կեղծամով:
Էքստրավագանտ ու տարբերվող երգչուհի Նիկի Մինաժը տարբերվում է ոչ միայն իր տաղանդով, այլ նաև շքեղ մարմնով ու ճոխ վարսերով:
Սակայն քչերը գիտեն, որ Մինաժն իրականում դեռ մանկուց խնդիրներ է ունեցել մազերի հետ: Նրա վարսերը բարակ են և նոսր: Երգչուհին, սակայն, միշտ հանդես է գալիս իր գեղեցիկ կեղծամներով, որոնք քիչ են տարբերվում բնական վարսերից:
Լեդի Գագան իր անկրկնելի ու յուրօրինակ կերպարները ստանում է գունագեղ ու տարբերվող կեղծամների օգնությամբ:
Երգչուհու բնական վարսերը նոսր են, ինչը թույլ չի տալիս վարսահարդարներին ստանալ գեղեցիկ սանրվածք: Գեղեցկուհին հարցազրույցներից մեկում լրագրողին պատմել է, որ ունի 250-ից ավելի կեղծամ: